Մինչ գործող վարչախումբը Հայաստանում շարունակում է քաղաքական տեռորը` վերջին երկու օրվա կտրվածքով Հայաստանի շուրջ տեղի են ունենում խիստ վտանգավոր և մտահոգիչ զարգացումներ: Առաջին` Middle East Eye հեղինակավոր պարբերականի հաղորդմամբ հուլիս ամսին Դուբայում Փաշինյան-Ալիև հանդիպում է տեղի ունենալու:
Երկրորդ` դրան զուգահեռ մամուլում տեղեկություն է տարածվում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման ամերիկյան տարբերակի մասին, որը իրենից ենթադրում է այն, որ ճանապարհը Հայաստանը չի վերահսկելու:
Երրորդ` օկուպացված Ստեփանակերտում երեկ տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Իրանի նախագահ Փեզեշքիանին:
Չորրորդ` Համաժողովի ընթացքում Ալիևը նորից խոսել է Հայաստանից իբրև թե արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին: Ալիևը նաև իր գոհունակությունն է հայտնել Ստամբուլում ԻՀԿ երկրների համաժողովի ընթացքում ընդունված խիստ հակահայկական բանաձևերի կապակցությամբ: Հինգերրորդ` Թուրքիայի նախագահ Էրդողանը այսօր բառացի հայտարարել է, որ «Չնայած սկզբում Հայաստանը դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», այժմ ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրմանը մասնակցելու հարցում»:
Վեցերրորդ դիվանագիտական լեզվից թարգմանաբար սա նշանակում է, որ այսպես կոչված «Միջանցք»-ի հարցը լուծված է:
Յոթերրորդ Էրդողանի հայտարարությունը հնարավոր է, որ, ըստ էության, Ստամբուլում Էրդողան-Փաշինյան հանդիպման աղետալի արդյունքների անոնսն է, և որով թերևս կարելի է բացատրել Փաշինյանի կողմից ներքաղաքական դաշտում վերջին շրջանում այն աննախադեպ ռեպրեսսիաները որի ականատեսն ենք մենք:
Ութերրորդ` վերոգրյալ իրողությունները վկայում են, որ Հայաստանի շուրջ զարգացումները մեծ արագություն են վերցրել, որոնք ուղղակիորեն տեղավորվում են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների` այն է ռուս-ադրբեջանական աննախադեպ լարվածության, Մերձավոր արևելյան վերջին պատերազմից հետո Ադրբեջան-Իրան հարաբերությունների սրման և Հարավային Կովկասում ռուս-իրանական ազդեցության թուլացման գործընթացներում:
Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ